Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԱՄՆ-ում դիմավորել են բողոքի ակցիաներով։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի ամերիկյան այցի ընթացքում նրա դեմ շարունակական բողոքի ակցիաները հունից հանել են Էրդողանի թիկնապահներին։
«Էրդողան ֆաշիստ» կարգախոսներից հետո Էրդողանի թիկնապահները սկսել են քաշքշել բողոքի ակցիայի մասնակիցներին, իսկ թիկնապահներից մեկը բողոքի ակցիայի մասնակից թուրքերին սպառնացել է թույլ չտալ, որ նրանք ոտք դնեն Թուրքիա։











