Հունաստանի արեւելքում Սիկուրիո քաղաքից ոչ հեռու քարայծը անախորժ պատմության մեջ է հայտնվել, որը չի կարողացել հաղթահարել առանց կողմնակի օգնության:
Այդ կաթնասունները ուժեղ ու դիմացկուն են, հեշտությամբ սարեր են մագլցում՝ հաղթահարելով նույնիսկ քարքարոտ մակերեսը: Քարայծը շատ զգույշ է ու կարողանում է հաշվարկել հնարավոր ռիսկերը, բայց փաստորեն նրանք էլ կարող են սխալվել, գրում է Nat-geo–ն:
Հաշվի չառնելով տեխնածին գործոնը՝ էլեկտրահաղորդման գծի առկայությունը, քարայծը խճճվել է լարերի մեջ: Թե ինչքան ժամանակ է նա այդպես կախված մնացել՝ հայտնի չէ: Տեսագրությունը, որը հույն օգտատերերն են հրապարակել, ցույց է տալիս այծի փրկության գործողությունը: Հետաքրքիր է, որ կենդանին ոչ մի զգացմունք չէր դրսեւորում ո՛չ ծուղակում գտնվելու ժամանակ, ո՛չ էլ ազատություն ստանալուց հետո:











