ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձեւ, որը հիմքեր է տալիս ՄԱԿ-ի ոստիկանական առաքելություն ծավալելու Բուրունդիում, որտեղ գրեթե մեկ տարի է չեն հանդարտվում անկարգությունները։

Բանաձեւի նախագիծը ներկայացվել է Ֆրանսիայի Անվտանգության խորհրդում։ Ըստ փաստաթղթի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 15 օրվա ընթացքում կներկայացնի Աֆրիկյան միության ու Բուրունդիի կառավարության հետ համաձայնեցված ծրագիր երկրում ոստիկանական կոնտինգենտի աշխատանքի համար, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Երկրի նախագահ Պյեր Նկուրունզիզան մինչ այդ անհամաձայնություն էր հայտնել ՄԱԿ-ի կամ Աֆրիկյան միության ուղիղ միջամտությանը երկրի իրավիճակին։

Դեկտեմբերին Աֆրիկյան միությունը որոշում էր կայացրել Բուրունդի ուղարկել խաղաղապահների հինգհազարանոց կոնտինգենտ, որը սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ ծրագրից։

Այդ երկրում բռնությունը արդեն մեկ տարի է չի հանդարտվում՝ 2015-ի մայիսին Պյեր Նկուրունզիզան կարողացել է պահել իշխանությունը՝ զինվորականների կողմից պետհեղաշրջման ձախողված փորձից հետո։

ՄԱԿ-ի տվյալներով, 2015-ի ապրիլից այդ երկրում ընդհանուր առմամբ բռնության զոհ է դարձել ավելի քան 200 մարդ։