ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնն ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամներին հայտարարել է, որ Վաշինգտոնը «ամենայն հավանականությամբ, կարգելափակի Իրանին ռուսական Սու-30 կործանիչների մատակարարման թույլտվությունը»:
Շենոնը նշել է, որ նման գործարքը պետք է արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ռուսական կողմը պատասխանել է ԱՄՆ-ի այս սպառնալիքին: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ սպառնալիքը «հայեցողական բնույթ» է կրում, քանի որ Իրանի նկատմամբ միջազգային էմբարգոն հանված է:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սու-30 կործանիչների մատակարարումների մասին պայմանագիրը Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ կկնքվի մինչեւ 2016 թվականի ավարտը:




























