Ճապոնական Կումամոտո քաղաքում նորածինը հրաշքով ողջ է մնացել փլված տան փլատակներում ու ոչ մի վնասվածք չի ստացել:

Այն մասին, որ տներից մեկի փլատակների տակ ողջ նորածին կա, փրկարարները իմացել են առաջին ստորգետնյան ցնցումներից 6 ժամ անց: Ինչ -որ մեկը լսել էր երեխայի լացը, ու մասնագետները դրանից հետո սկսել էին որոնել երեխային:Երեխային գտնելու ու նրան բետոնե ծուղակից հանելու համար ավելի քան մեկ ժամ է պահանջվել: Փրկարարական աշխատանքներին 50 մարդ է մասնակցել: Այդ ընթացքում տասնյակ կրկնակի ցնցումներ են եղել: Ի զարմանս բժիշկների ու փրկարարների՝ երեխան անգամ թեթեւ վնասվածք չէր ստացել: Ութ ամսեկան երեխան հրաշքով հայտնվել էր մի փոքրիկ ազատ տարածքում, որը գոյացել էր փլված կոնստրուկցիաների տակ: Նրա ծնողների մասին դեռ տեղեկություն չկա, հայտնում է «ՆՏՎ»-ն:

Ապրիլի 14-ին Կումամոտո պրեֆեկտուրայում 6.5 մագնիտոիդով երկրաշարժ էր գրանցվել: Վերջին տվյալներով 9 մարդ է զոհվել: