2015-ին ընկերությունները օֆշորային ֆինանսական կենտրոններ են դուրս բերել   221 մլրդ դոլար: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովը   (ՅՈՒՆԿՏԱԴ), հայտնում է «Ռոսբալտը»

Զեկույցում նշվում է, որ միջոցների հոսքը, որոնք անցյալ տարի ուղղվել են օֆշորային գոտիներ, զգալիորեն աճել է 2014 թվականի համեմատ` հասնելով   2012—2013 թթ. մակարդակին: Ընդ որում, հիմնական հասցեատերը դարձել է Լյուքսեմբուրգը:  

2015-ին Լյուքսեմբուրգը եւ Նիդերլանդներն ընդունել են Եվրամիության հարկային չարաշահումների դեմ կանոնները, որոնք նախատեսում են ընկերության գրանցման եւ ֆինանսական տեղեկատվության փոխանակման պահանջների խստացում: Դա հանգեցրել է 2015-ի չորրորդ եռամսյակում այդ երկիր մտցվող միջոցների կտրուկ կրճատման: Բացի այդ, կրճատվել է կապիտալների ծավալը, որոնք տեղակայված են կարիբյան օֆշորային ֆինանսական կենտրոններում

Փորձագետների գնահատականների համաձայն, վերջին տարիներին աճել է այն միջոցների հոսքը, որոնք դուրս են բերվում զարգացող երկրներից եւ անցումային տնտեսությամբ երկրներից: Այսպես, միջոցների   65 տոկոսը, որոնք 2010—2014 թթ.-ին տեղաբաշխվել էին Կարիբյան ավազանի, Բրիտանական Վիրգինյան կղզիների եւ Կայմանյան կղզիների օֆշորներում, դուրս են բերվել Հոնկոնգից, Ռուսաստանից, Չինաստանից եւ Բրազիլիայից: Այդ ժամանակաշրջանում Հոնկոնգից   օֆշոր է ուղարկվել 148 մլրդ դոլար, Չինաստանից`  45 մլրդ դոլար, ԱՄՆ-ից`  93 մլրդ դոլար, Ռուսաստանից` 77 մլրդ դոլար: