Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

ՄԱԿ անվտանգության ծառայությունից ոստիկանությանը հայտնել էին, որ գրասենյակում անհայտ անձ է հայտնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել բռնել տղամարդուն, որը դիմել էր փախուստի:

Միջադեպից հետո գետն ուսումնասիրել են ջրասուզակները, սակայն ոչ ոքի չեն գտել:

Իրավապահները շարունակում են խստացված հսկողություն իրականացնել ՄԱԿ գրասենյակի մոտ:
Տղամարդու ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: