Գերագույն ռադայում այսօր պատգամավորների միջեւ հերթական վեճն է եղել: Այս անգամ վեճի համար առիթ էր դարձել «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Վիկուլի ելույթը: Նա իր գործընկերներին դիմել է ռուսերեն, ինչը բարկացրել է նրանցից մի քանիսին: Այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս Ուկրաինան»:

«Ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Յուրի Տիմոշենկոն փորձել է Վիկուլին հրելով հեռացնել տրիբունայից, ու նրանց միջեւ ընդհարում է եղել: Դրա պատճառով առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն ժամանակից շուտ փակել է նիստը,  ինչն էլ իր հերթին առաջացրել է որոշ պատգամավորների դժգոհությունը: