YouTube կայքում տեսահոլովակ է թողարկվել   100 տարում կատվի գեղեցկության էվոլյուցիայի վերաբերյալ: Սա թեմատիկ տեսահոլովակների շարքի ծաղրանմանակում է: Օրինակ, ինտերնետային հիթ է դարձել ռուսական գեղեցկության էվոլյուցիայի վերաբերյալ տեսահոլովակը: 

Այդ տեսահոլովակներից յուրաքանչյուրում նույն մոդելը ներկայանում էր տարբեր կերպարներում` ցույց տալու յուրաքանչյուր տասնամյակում նորաձեւության եւ գեղեցկության ստանդարտների փոփոխությունները: 

Ծաղրանկարային տեսանյութի գլխավոր հերոսը շիկահեր կատուն է:Այն դիտողներին ցույց է տալիս, որ վերջին 100 տարվա ընթացքում կատվային գեղեցկության ստանդարտները բոլորովին չեն փոխվել, հայտնում է  Gazeta-ն: