Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին արտգործնախարար Սուսանա Մալքորայի թեկնածությունն է առաջադրել ՄԱԿ-ի գլաավոր քարտուղարի պաշտոնի համար:
61-ամյա Սուսանա Մալքորան ՄԱԿ-ի ադմինիստրատիվ ղեկավարի պաշտոնի թվով 10-րդ թեկնածուն է :
Թեկնածուներից յոթը Արեւելյան Եվրոպայի երկրներից են՝ Չեռնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը, ՅՈՒՆԵՍԿՕ_ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը ու Մակեդոնիայի, Մոլդովայի, Սերբիայի ու Խորվաթիայի նախկին արտգործնախարարները : Բացի դրանից Պորտուգալիան առաջադրել է նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի, իսկ Նոր Զելանդիան՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարքի թեկնածությունները :
2007–ի հունվարի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Բան ԿԻ Մունի լիազորությունները կավարտվեն դեկտեմբերի 31-ին : Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, կազմակերպության ադմինստրատիվ ղեկավարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի ռեկոմենդացիայով: Ակնկալվում է, որ ԱԽ-ն թեկնածոությունների դիտարկումը կսկսի հուլիսից ոչ ուշ:





























