Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում միանալ Սիրիայում հրադադարը խախտողների դեմ գործնական միջոցներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Gazeta-ն:
Նրա խոսքով, սիրիական ընդդիմության հետագա տարանջատում ակնկալելն արդյունավետ չէ:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիային աջակցության միջազգային խմբի որոշումներին հավանություն տալու պահից ի վեր արդեն շատ ամիսներ են անցել, դա ավելի քան բավարար ժամանակ է ընտրելու համար` միանալ զինված գործողությունների դադարեցման ռեժիմին, թե ոչ», — ասել է նա:
Արտգործնախարարի խոսքով, բոլոր զինված խմբավորումները, որոնք կամ չեն միացել հրադադարի ռեժիմին կամ խախտում են այն, «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ «Իսլամական պետության» հետ «պետք է կրեն պատասխանատվության ամբողջ բեռը»:





























