Մոսկվան արդարացի է համարում կոչերն առ այն, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ընտրություններին կին հաղթի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետք է նշել, որ վերջին ժամանակներս որոշ պետություններից հաճախացել են կոչերը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է կին զբաղեցնի:Մենք դա միանգամայն արդարացի ենք համարում»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ընտրության գլխավոր չափորոշիչները պետք է լինեն «համաշխարհային կազմաակերպության ապագա ղեկավարի պրոֆեսիոնալիզմը, քաղաքական կշիռը, կազմակերպության զարգացման մասին տեսակետները ու մի շարք այլ հարցեր»: