Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Մոսկվային՝ կապված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ հուլիսի 25-ին առանց ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելու Ուկրաինայի տարածք ժամանելու հետ:

Ըստ ՈՒՆԻԱՆ-ի՝ ԱԳՆ-ում նշել են, որ «Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձի այցը Ղրիմի Ինքնավար հանրապետությունը, որն Ուկրաինայի անքակտելի մասն է, վկայում է ռուսական կողմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի, Բաքվի Հռչակագրի եւ ԵԱՀԿ ԽՎ բանաձեւերի, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների շարունակական անտեսումը»:

«Ղրիմի Ինքնավար հանրապետությունն ու Սեւաստոպոլը եղել են, կան եւ կլինեն Ուկրաինայի տարածքի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա ճանաչում է ամբողջ աշխարհը, որը համապատասխան գնահատական է տվել ռուսական կողմի գործողություններին եւ շարունակում է համապատասխան սահմանափակող միջոցառումներ կիրառել»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում: