ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների էսկալացիայի ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակի աճի կապակցությամբ: Վերջին երկու ամսում Դոնբասում սպանվել է 20 խաղաղ բնակիչ ու 122-ն էլ վիրավորում է ստացել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հակամարտության կողմերին կոչ է արել զորքերը հանել շփման գծից ու հետեւել հրադադարի ռեժիմինն:

« Վերջին երկու ամիսներին Մարտական գործողությունների էսկալացիան ու քաղբնակչության շրջանում զոհերի քանակի աճը լուրջ մտահոգություն են առաջացնում: Քաղացիական անձինք հաճախ ստիպված են թաքնվել նկուղներում ՝ ռմբակոծությունից պաշտպանվելու համար: Երբեմն ստիպված են այնտեղ անցկացնել գիշերը»,- հայտարարել է Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը:

Նրա խոսքով, ոչ ուկրաինական ուժերը, ոչ զինված խմբերը չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ քաղբնակչությանը պաշտպանելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, զինամթերքը հանել բնակավայրերից ու բարեխղճորեն ապահովել Մինսկի համաձայնագրերի դրույթների կատարումը»,- կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը: