ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորապես մտահոգված է Հարավային Սուդանում շարունակվող հակամարտության կապակցությամբ եւ պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Արեւելյան Աֆրիկյաի զարգացման միջկառավարական կազմակերպության պետությունների ղեկավարների որոշումը եւ Հարավային Սուդանի կառավարության հավանությունը երկրում պաշտպանության տարածաշրջանային ուժեր տեղակայելու վերաբերյալ։

Բան Կի Մունը Հարավային Սուդանի ղեկավարներին կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները եւ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համաձայնագրի իրականացման համար։