Սոմալիում Կառավարական զորքի եւ Աֆրիկյան միության խաղաղարար գործողության միացյալ ուժերը «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորմանը անդամակցության մեջ 313 կասկածյալի են ձերբակալել: Այդ մասին հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ահմեդնուր Աբդի Սիյադը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հատուկ գործողություններ են իրականացվել Դայնիլի օկրուգում` երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում: Համատեղ գործողության նպատակն էր շրջանն ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներից մաքրելու միջոցով խաղաղության եւ անվտանգության ապահովումը:
Սիյյադի խոսքով, երկու շաբաթ է` քաղաքի մյուս հատվածներում եւս նման գործողություն է իրականացվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սոմալիում է տեղակայված արմատական «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը («Երիտասարդ մոջահեդների շարժում»), որը սերտ կապեր ունի միջազգային ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման հետ: «Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը:





























