Սիրիայում հուլիսի ընթացքում ավելի քան 500 քաղաքացիական անձ է զոհվել օդային հարվածների, ականանակոծությունների ու ահաբեկչությունների հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ օգոստոսի 19-ին հրապարակված զեկույցը, որը նվիրված էր Սիրիայում տիրող իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցում ներկայացված են տեղեկություններ ավելի քան 40 միջադեպերի մասին, որոնք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի են հանգեցրել:
«Ռազմական գործունեությունը, այդ թվում օդային հարվածները շարունակվել են Հալեպում, Դեր Զորում, Հասեկեում ու Իդլիբում, նաեւ Ռիֆ Դիմաշկ նահանգում»,- ասվում է փաստաթղթում:





























