Չերնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից: Այս մասին նա հայտնել է իր նամակում, որը ուղարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենց Լյուկետոֆթին:

«Ես ուզում եմ ձեզ տեղեկացննել, որ որոշել եմ հանել իմ թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,- ասվում է Իգոր Լուկշիչի նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չերնոգորիայի ԱԳ նախարարը երկրորդ թեկնածուն է, որը դուրս է մնում նախընտրական պայքարից: Օգոստոսի սկզին իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր Խորվաթիայի ԱԳ նախկին նախարար Վեսնա Պուսիչը:

Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի պաշտոնը կազատվի այս տարվա վերջին: