Մեխիկոյի գլխավոր դատախազությունում հայտարարել են միգրանտների անօրինական տեղափոխմանը մասնակցող քրեական խմբավորումների ոչնչացման նոր նախաձեռնության մասին:
ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչությունը սատարել է «Միգրանտների անօրինական տեղափոխում. Մեքսիկա» անվանումով նախաձեռնությունը: Այն կոչ է արել դեպի ԱՄՆ անօրինական միգրացիայի դեմ պայքարն ամրապնդել երեք հիմնական երթուղիներում:
Եռամյա միջգերատեսչական ծրագրի շրջանակում, որը սատարել է նաեւ ԱՄՆ-ի կառավարությունը, Մեքսիկայի իրավապահ մարմինների աշխատակիցներին նոր մեթոդ կուսուցանեն:
Ծրագիրը կիրականացվի մեքսիկական 21 նահանգներում եւ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ատլանտայոում, Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում:





























