ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է բռնության ալիքից, որը հետեւել է Գաբոնում նախագահական ընտրություններին: Նա երկրի բոլոր բնակիչներին եւ անվտանգության ուժերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսեւորել եւ հասնել ազգային հաշտեցման: 

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է ճգնաժամից, որը   Գաբոնում բռնկվել է նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, սկսված բոցավառումներից եւ անվտանգության ուժերի ոչ համարժեք պատասխան միջոցներից, որոնք մարդկանց մահվան եւ ենթակառուցվածքի օբյեկտների ավերման են հանգեցրել», - ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: «Ես հասկանում եմ գաբոնցիների հիասթափությունը, հատկապես երիտասարդների, որոնք ձգտում են կյանքի պայմանների բարելավման եւ ժողովրդավարական վերափոխումների: Նոր կառավարությունը պետք է հաշվի առնի այդ ձգտումները, իսկ ՄԱԿ-ը պատրաստ կլինի աջակցել այդ ուղղությամբ ջանքերին», - ասել է Պան Գի Մունը:

Գաբոնի քաղաքացիներին ռադիոուղերձում ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր քաղաքական խաղացողները եւ երկրի բնակիչները պետք է առավելագույն զսպվածություն դրսեւորեն եւ տարաձայնությունները հանգուցալուծեն խաղաղ ճանապարհով` ի շահ ազգային միասնության:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, առնվազն երկու մարդ զոհվել է այն բանից հետո, երբ հայտարարվել է նախագահ Բոնգոյի  հաղթանակի մասին ընդամենը 6 հազար ձայնի առավելությամբ: