ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին արձակման հարցը: Ըստ Reuters-ի՝ դռնփակ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի խնդրանքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի զինուժը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: