Այսօրվա դրությամբ դպրոցական ցածր տարիքի 61 մլն երեխայի համար անհասանելի է կրթությունը:  Երկրագնդի 758 մլն բնակիչ անգրագետ է եւ կրթություն չի ստացել, նրանց մեծամասնությունը կանայք են: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում, հայտնում է Life-ը:  

Ընդհանուր առմամբ դպրոց չգնացող երեխաների թիվն աշխարհում առնվազն  263 մլն մարդ է: Նրանց մեծամասնությունն ապրում է հակամարտության շրջաններում եւ աղքատ երկրներում: 

Այդ միտումների պատճառով մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար մինչեւ 2030 թվականը գոնե տարրական կրթություն ապահովելու նպատակը նշված ժամկետում չի իրականացվի: Գուցե շրջադարձային պահը վրա հասնի  12 տարի անց` 2042 թվականին: