ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ հերթական բալիստիկ հրթիռների արձակման հետ կապված Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Այս մասին գրում է AP-ն:

Նա, միաժամանակ, հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես բաց է երկխոսության համար, եթե Փհենյանը փոխի քաղաքական կուրսը:

Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կկրկնապատկի ջանքերը, որպեսզի փակի Հյուսիսային Կորեայի հասանելիությունը միջազգային արժույթին եւ տեխնոլոգիաներին: ԱՄՆ նախագահը Փհենյանի կողմից հրթիռների արձակումը սադրանք է կոչել, միջազգային նորմերի անտեսում, ինչը կհանգեցնի երկրի հետագա մեկուսացմանը: