ՄԱԿ-ում արձագանքել են   կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հասցեին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հնչեցրած վիրավորանքին: Միաժամանակ Նյու Յորքում դա արել են ավանդական զուսպ եղանակով, հայտնում է  Mignews-ը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակն ասել է, որ կազմակերպությունում Դուտերտեի խոսքերն անվայել են համարում, սակայն չեն պատրաստվում պատասխանել դրան: Հակն ընդգծել է, որ նման արտահայտությունները տեղ չունեն միջազգային հարաբերություններում: 

Ավելի վաղ ֆիլիպինյան առաջնորդը թմրանյութի առեւտրականների դեմ պայքարին նվիրված ելույթի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին  հիմար էր կոչել: Բացի այդ, Դուտերտեից «թունդ» խոսքեր էին հնչել ամերիկյան նախագահ Բարաք Օբամայի հասցեին: Բայց դա երկու երկրի առաջնորդին չի խանգարել ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Լաոսում  АСЕАН –ի գագաթնաժողովի ընթացքում: