Էքստրիմի սիրահարները սերֆինգի տախտակներով սլացել են 600 մետր բարձրությամբ: Շոուի տեսահոլովակը հրապարակվել է Red Bull-ի YouTube-ի ալիքում: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Մարզիկներն օգտագործել են Ֆրանսիայի Վերկոր լեռնազանգվածում գտնվող կիրճի վրա անցկացված ճոպանը: Նրանք սերֆինգի տախտակներն այնպես են դրել, որպեսզի պարանի վրայով մինչեւ 75 կմ/ժամ արագությամբ սահելու հնարավորություն ունենան:











