How Ridiculous YouTube ալիքը ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե փորձարկումների ավստրալացի սիրահարները ինչպես են ջրով լցված մարմնամարզական գնդակը նետում 45 մետր բարձրությունից։ Վայրկյանում հազար կադր հաճախությամբ դանդաղեցված ռեժիմով նկարահանումներում երեւում է, թե ինչպես է ջրային ռումբը գետնին հարվածելիս պայթում ու դրանից հսկայական քանակության ջուր է թափվում, գրում է Lenta–ն։
How Ridiculous ալիքը մասնագիտանում է գնդակներով, շշերով ու այլ առարկաներով զանազան փորձարկումների վրա։ Թիմը ստեղծել են չորս ուսանողները 2009-ին։











