ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե օրեր առաջ ում է որակել «տականք»:
Նշենք, որ Գագիկ Մելիքյանը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին ԱԺ-ում քննաւկվող նախագծին՝ հայտարարել էր, որ 50 տականքներ են դեմ 1000 դրամ բանակին փոխանցելու գաղափարին:
Այսօր Մելիքսյանը պնդում էր, որ խոսքը չի վերաբերել հանրությանը կամ ժողովրդին, նա խոսել է «Facebook-ի ապազգային, հակաարցախյան արտահայտություններին»:
«Ասեմ, որ այն արտահայտություները, որ վերաբերում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցի պատասխանել եմ եւ նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված չեմ արել, չեմ մտածել , երբեւե չեմ անելու, նույնիսկ նման մտածողություն ինձ համար անընդունել է»:
Հարցին, թե Facebook-ի անդամները հանրության մասնիկ չե՞ն, Մելիքյանն ասաց՝ մասնիկ են, բայց հանրություն չեն:
«Դա չի վերաբերում հանրությանը կամ ժողովրդին: Ապազգային նմանատիպ հայտարարություններ, հակահայկական, Արցախի դեմ, երկրի անվտանգության դեմ, իսկ նման արտահայտություններ եղել են: Կարծում եմ՝այս նախագիծը Ազգ –բանակ միասնության հենց առաջին քայլերից մեկն է, իմ արտահայտությունը վերաբերել է Facebook-ի նման արտահայտություններ անողներին: Իմ հայտարարությունը հանրությանը չի վերաբերվել: Ես հստակ ասել եմ, որ իմ արտահայտությունը վերաբերում ֆեյսբուքում նման հայտարարություն անողներին: Facebook-ի օգտատերը հանրության մաս են կազմում, բայց հանրություն չեն, եթե հանրության մեջ նման ընկալում է ձեւավորվել, ապա ես պատրաստ եմ ներողութուն խնդրել, սակայն իմ խոսքը ժողովրդի կան հանրությանը չի վերաբերել, իմ խոսքը վերաբերել Facebook-ում ապազգային արտահայտություններ անողներին»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:
Դիտարկմանը, որ ասես իշխանության մոտ մեկ եւ տարբեր զրոներ դառնալը կարծես ավանդույթ է դարձել, քանի որ Հրանուշ Հակոբյանն էր սփյուռքահայերին կոչ անում ներդրումներ անել 1000 դոլար, օրեր առաջ Ռիտա Սարգսյանը՝ 100 դրամի կոչով հանդես եկավ, ՊՆ նախարարը՝ 1000 դրամի, ՀՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. «Նման նախագծերը պետք չէ շահարկել, ներկայացած է նախագիծ, որը բխում է ազգ-բանակ սկզբունքից, ես սա կարեւորում եմ: Մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված զինվորիների ընտանիքներին օգնությունը բարոյական կարեւոր քայլ եմ համարում, եւ չեմ համարում հարկային ճնշում»:











