Հարուստները չեն վայելելու, հարուստները չեն կարա էդքան ուտեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսն՝ անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին։

«Սաղ խոսում են թալանից, բայց ոչ մի փաստ չունեն, եթե եղել ա փաստ, անմիջապես գործ է հարուցվել, կալանավորել են, հետո ինչ-ինչ պատճառներով բաց են թողել։ Անկախ նրանից, ով ուզում ա լինի՝ բանակի լումային կպնելու կապակցությամբ պիտի անպատիժ չմնա։ Պատերազմի դաշտում ոչ մեկ չի կարա ասի՝ աչքիդ վերեւ ունք կա, ամեն մի մեռնող  տղա ասել ա՝ երեխեքիս լավ կնայես, սա առաջին հերթին, այս առումով ես չեմ ընդունում եւ թալանը եւ մնացածը․․․ Պետք է անպատիժ չմնա որեւէ մեկը, որ կան փաստեր, թող  դրանք չկապեն օրենք ընդունած 1000 դրամների հետ։ Դա շատ պիտանելի ա»,-ասել է պատգամավորը։

Նա վստահեցրել է, որ այդ գումարից  բաժին ունեն նաեւ լավ կռված զինվորները, մինչդեռ օրենքով նման բան նախատեսված չէ։

«Ինչի՞ եք մտածում, որ միայն զոհված կամ վիրավոր զինվորներին պիտի հասնի, ինչի՞ չեք մտածում լավ կողմերը, որ հերոսաբար կռվում են ողջ են մնում նաեւ նրանք, 90 տոկոսը էդ սալդատները ռայոնի տղաներ են, նաեւ նրանց ընտանիքները պետք է բարելավել։ Ինչի՞ եք մտածում, որ միայն զոհվածի կամ վիրավորին է գնում։  Եթե կռիվ չեղավ, գնալու է լավ ծառայողներին։ Եթե չկա, փորձենք դիմել, որ հատկացնենք։Կռիվը սկսվավ, ասենք լավագույն կռվողներ ունենք ու վիրավորներ երկուսին էլ պիտի հատկացվի, մենակ մեդալով չի, էդ տղեն լավ էլ պիտի ապրի, մեդալի հետ մեկտեղ խրախուսանք պիտի լինի»։

Նա վստահեցրել է, որ այդ 1000 դրամի հիմնադրամից մի լումա չի պակասելու։ «Մի լումա չի կորի էդ փողից, ինչի համար եմ ասում՝ ժողովրդի մտածելակերպը համբերության բաժակը էս առումով որոշ մասի  լցված ա , չեն հավատում, որ գումարը հասնելու է տեղ։ Երեք հոգի չքվեարկեցին, երեքն էլ համարենք լրտեսներ են,  ուրիշ երկրի կողմից են ուղղորդվում, երեւի երեխա չունեն բանակ գնացող, զոհ չեն տվել։ Ըտենց խոսելով չի, որ վաղը ընտրություններ են, հելնեն բոյկոտեն։ Հարուստները չեն վայելելու, մենակ չի կարա էդքան ուտի։ Գյուղ կա, որ շուն չըլնի։  լավն էլ կա, վատն էլ կա, բայց որ «Հանրապետականը» հզոր ուժ ա ու ամեն ինչին տիրապետում ա, դա Հանրապետականն ա»։

Ինչ վերաբերում է իշխանափոխություն պահանջողներին, որոնք չեն վստահում իշխանության անգամ լավ գաղափարներին, Առաքել Մովսիսյանն ասել է․ «Ի՞նչը դավերյա անենք իրանց, եթե ուրիշ երկիր ա ձեզ ուղղորդում, ինչի համար տանք երկիրը ձեզ, տանք որ երկիրը կործանե՞ք, Ղարաբաղը հանձնեք թուրքերին, չեմ իմանում՝ ում կողմից եք ուղղորդվում, որ կործանեք երկիրը, քանի  դեռ կանք, կպայքարենք, որ մի թիզ հող չհանձնվի որեւէ մեկին։ Էսօր հելնում ենք հրապարակներում գոռում ենք՝ էս ազատամարտիկը սոված ա, տուն չունի, վիրավորվել ա․․․ Ճիշտ ա գրած չի էդ օրենքում,  բայց վստահ եմ լավ կռվողին էլ  հասնելու ա»,-ասել է նա։