Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական միության մրցանակի դափնեկիրներին պարգեւատրելու ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանը ոչ մի տեղ չի վերջանում, հայտնում է RT-ն:
Այս մասին նա ասել է 9-ամյա Միրոսլավ Օսկիրկոյի հետ զրույցի ժամանակ, որը համացանցի աստղն է դարձել աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքների իմացության շնորհիվ:
Պուտինը նրան հարցրել է, թե որտեղ է վերջանում Ռուսաստանի սահմանը: «Ռուսաստանի սահմանը վերջանում Բերինգի նեղուցով, որտեղ ԱՄՆ-ն է»,- պատասխանել է տղան:
Ի պատասխան Պուտինը ծիծաղելով ասել է. «Ռուսաստանի սահմանը ոչ մի տեղ չի վերջանում»: «Բայց դա կատակ է»,- հավելել է նա:











