Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 26-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների միջոցների պաշտպանության կանոնները»:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, մասնավորապես, այն նախատեսում է հաճախորդների ակտիվների առանձնացված հաշվառման եւ ներդրումային ծառայություններ մատուցող անձի ակտիվներից տարանջատման պահանջներ, ինչպես նաեւ երրորդ անձանց մոտ հաճախորդների դրամական միջոցները եւ/կամ արժեթղթերը պահելու դեպքում երրորդ անձանց ընտրության չափանիշներ:

Խորհուրդը նաեւ հաստատել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործառնական, վարչական եւ կապիտալ ներդրումների գծով ծախսերի 2010 թ. տարեկան նախահաշիվը, լրացումներ կատարել «Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձեւը, ներկայացման կարգը եւ ժամկետները, ապահովագրական ընկերության եւ ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության եւ որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը»: