Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում կանցկացվի POPOK գովազդի առաջին միջազգային փառատոնը։ Փառատոնին կներկայացվի մոտ 400 աշխատանք, որից 170-ը Հայաստանից։ Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ «Պոպոք» փառատոնով հետաքրքրված է 196 քաղաք 58 պետություններից, մինչդեռ փառատոնի մասնակիցները Հայաստանից ավելի զգուշավոր են մասնակցության հարցում։  

«Այս փառատոնը առաջին անգամ է անցկացվում, եւ միշտ առաջինին ավելի զգուշորեն են վերաբերվում»,-ասաց Ա. Մարտիրոսյանը։
Փառատոնի կազմակերպիչներից Րաֆֆի Նիզիբլյանը կոչ արեց հայկական ընկերություններին քանի դեռ ժամանակ կա ավելի ակտիվ լինել, մասնակցության հայտ ներկայացնել եւ փառատոնի ընթացում ցուցադրել իրենց աշխատանքները։

Տեղեկացնենք, որ փառատոնը կանցկացվի հետեւյալ անվանակարգերով՝ հեռուստագովազդ, ռադիոգովազդ, ինտերնետ գովազդ, տպագիր գովազդ, մարկետինգային արդյունավետություն եւ գրաֆիկական դիզայն։

Նշենք, որ փառատոնի ընթացում գովազդների ցուցադրություններից բացի վարպետության դասերով հանդես կգան գովազդի ոլորտի հայտնի վարպետներ: