Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.20-ին, 49-ամյա Մարուս Դ.-ն դիմել է ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 15-ի սահմաններում, նախկին փեսան` 31-ամյա Հայկ Մ.-ն, Վեդի տանող ճանապարհին հանդիպելով իրեն, բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























