Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Ալլա Գ.-ն: Նա հայտնել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Փափազյան փողոցում վայր է ընկել եւ կոտրել ձախ ոտքը:

Հոկտեմբերի 27-ին նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, 33-ամյա Արմեն Հ.-ն, վարելով «Ռենո» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ալլա Գ.-ին եւ տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: