Երեւանում գտնվող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին ձերբակալել են: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը` հղում անելով Բեքլեւիչի խորհրդական Մուրադ Աքսուին:
Հիշեցնենք, որ Բեքլեւիչն ու նրան ուղեկցող թուրք գործիչներն այսօր` հոկտեմբերի 29-ի առավոտյան ասուլիս էին հրավիրել Երեւանում, որից հետո էլ նրան ձերբակալել են:
Հայաստանի պատկան մամինները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում այս լուրերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան:
Այնուհետ, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:





























