Ռուս երաժիշտ Վասյա Օբլոմովը YouTube–ի իր ալիքում «Բոյարիշնիկ» երգի տեսանյութն է ներկայացրել, որը նվիրված է համանուն կոսմետիկ միջոցի ընդունման հետեւանքով մահացած մարդկանց։ Երգը կհայտնվի կատարողի «Երկար եւ դժբախտ կյանք» ալբոմում, հայտնում է Lenta–ն։
Հիշեցնենք, որ ՌԴ Իրկուտսկ քաղաքում դեկտեմբերի 17-ին «Բոյարիշնիկ» կոչվող սպիրտ պարունակող նյութ ընդունելու հետեւանքով մահացել է արդեն 60 մարդ։ Իրկուտսկի մարզում ընդհանուր առմամբ տուժել է 102 մարդ։











