Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» եւ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգեւատրել է ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին եւ պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսեւորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշել է, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց զինակից ընկերների համար:




























