Ստամբուլում տեղացած առատ ձյան ու բացասական ջերմաստիճանի պատճառով անօգնական վիճակում հայտնված թափառական շներին ու կատուներին օգնության ձեռք են մեկնել բազմաթիվ քաղաքացիներ։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցներն ու բազմաթիվ քաղաքացիներ սկսել են տաք անկյուններ տեղափոխել ու կերակրել թափառական կենդանիներին։
Իսկ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի աշխատակիցները շրջակայքում ապրող անտուն շներին հավաքել են առեւտրի կենտրոնի ներսում, իսկ քաղաքացիներն էլ շների համար տաք ծածկոցներ են բերել ու փաթաթել շներին։











