Իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն. այսօր՝ հունվարի 12-ին Կառավարության նիստում նման հարցադրում արեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Տարվա առաջին նիստին Կարեն Կարապետյանը նիստի մասնակիցներից հետաքրքրվեց, թե արդյոք երկար չէին ամանորյա արձակուրդները, որին հետևեց նախարարների բուռն արձագանքը։

Վարչապետը առաջարկեց բնակչության հետ քննարկել արձակուրդների տևողության հարցը։

«Էկեք հասարակության հետ քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ասաց նա։