Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 51-ամյա ծնված Լիդա Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, «Օջախ» խանութի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լիդա Գ.-ն մարմնական վնասվածք չի ստացել եւ բուժօգնության չի դիմել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 29-ամյա Կարեն Վ.-ն` իր վարած «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:




























