Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բաժին բերման են ենթարկել 43-ամյա Արսեն Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա այս տարվա հոկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով 56-ամյա Անահիտ Մ.-ին պատկանող, Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող տանը կից ավտոտնակից գողացել է B-150 մակնիշի մոտոռոլեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:





























