Նոյեմբերի 1-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Մուշ-2 թաղամասի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Մուրադ Պ.-ին, որի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է «Արիստոն» տեսակի 2 ջրատաքացուցիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մուրադ Պ.-ն խոստովանել է, որ հանցավոր համաձայնության գալով իր ծանոթներ` 28-ամյա նախկինում դատված Միշա Մ.-ի եւ 31-ամյա Արման Ա.-ի հետ, նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, բացել են 48-ամյա Վանո Կ.-ի եւ 24-ամյա Վարդուհի Բ.-ի չբնակեցված բնակարանների պատուհաններն ու գողացել նշված ջրատաքացուցիչները:
Գողոնն առգրավված է: Մուրադ Պ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միշա Մ.-ին եւ Արման Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




























