«Ապարան-Երեւան» ջրատարի վրա շինարարական աշխատանքների հետ կապված` նոյեմբերի 4-ի ժամը 10.00-ից նոյեմբերի 5-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի` ամբողջությամբ եւ Աջափնյակ վարչական շրջանի 7, 8, 9, 10, 11, 15, 16, Գ-1, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների ու նրբանցքների, Մազմանյան, Սպորտի, Հալաբյան, Լենինականի, Մարտիրոսյան, Գր.Զոհրաբի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Սարգսյան, Շիրազի, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Լենինգրադյան փողոցի 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 52 շենքերի ու հարակից տարածքների, Պռոշյան, Քասախ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից: