Բուհերում որակական դրական փոփոխությունները անմիջականորեն կարող են արտահայտվել բանակում` այն համալրելով գրագետ ու հայրենասեր զինվորներով:

Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հետ հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհավորելով այդ բուհերի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ` կարեւորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը` այն համարելով բանակ-հասարակություն կապի կարեւոր օղակ: