Էջմիածնի Չարենցի թաղամասում 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փողոցում եւ բակում կայանած մեքենաներից 3 անգամ գողություն էր կատարվել, բոլորը խորհրդային արտադրության մեքենաներ էին։
Ոստիկանները պարզեցին, որ նախկինում կողոպուտի եւ գողության համար մի քանի անգամ դատապարտված Հայկ Թադեւոսյանը գողություններ է կատարում։
ՀՀ Ոստիկանության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածյալը հունվարի 10-ին բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Հայտնի էր, որ 2016թ. ապրիլին Թաիրով գյուղի մեքենաներից մեկից, ինչպես նեւ 2016թ. հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի Գայ գյուղում եւս 2 մեքենայից Թադեւոսյանը մարտկոց էր գողացել։
Տուժողներից ընդունվել է հաղորդում, հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։











