Մոսկվայում Ճանապարհապարեկային ծառայության տեսուչը փրկել է ավտոմեքենայի մեջ գտնվող աղջկան, որը քաղաքի կենտրոնում ընկել էր Մոսկվա գետը: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Պատահարը տեղի է ունեցել նախօրեին՝ Ռոստովյան գետափին: Ճանապարհային պատահարից հետո Subaru Forester ավտոմեքենան գետն է ընկել: Ղեկին աղջիկ է եղել:

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ երբ Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները դեպքի վայր են հասել, նրանցից մեկը տեղի ունեցածի մասին հայտնել է քաղաքի օպերատիվ ծառայությանը: Սակայն փրկարարների ժամանմանը չսպասելով, ոստիկանը ջուրն է ցատկել եւ մեքենայի միջից կնոջը դուրս բերել: