Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Գանձակի բնակիչ 29-ամյա Զիլիմ Աբրահամյանը: Այս ամսին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գանձակ գյուղի ձկնավաճառը հարստանալու համար այլ ուղի է ընտրել. ձուկ վաճառելու փոխարեն որոշել է վարձակալած բնակարանի հարեւան տներից գողություն անել: Երեւանի նորաստեծ թաղամասում տուն է  վարձակալել եւ շենքի 8-րդ հարկում գտնվող  իր վարձակալած բնակարանի պատշգամբով մտնել հարեւանների տուն եւ գողություն արել: Հարեւան տնից իր բնակարան է տեղափոխել հարեւանի լվացքի մեքենան, ժամացույցը եւ ալեհավաքը: Այնուհետեւ հարմար մեքենա է կանչել գողոնը տեղափոխելու համար, այդ ժամանակ էլ ոստիկանները նրան բերման են ենթարկել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Զիլիմ Աբրահամյանը կալանավորված է: