Պալերմոյում բենգալյան վագրը փախել է կրկեսից ու գնացել «շրջելու» տեղի խանութներում։ Օսկար անունով վագրին հատկապես դուր էր եկել կահույքի սրահը։ Հենց այնտեղ էլ նա որոշել է տեղավորվել։ Գիշատչին բռնելու համար տեղի ոստիկանությունից մի քանի ժամ է պահանջվել։ Մի քանի փողոցներում երթեւեկությունը փակվել է։ Արդյունքում Օսկարը բարեհաջող վերադարձել է իր վանդակ։