Լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իրար ձեռք են բռնել, ի սկզբանե ենթադրություններ էր ծնել նրանց միջեւ «հատուկ հարաբերությունների» մասին։

Սակայն, Daily Mail-ի փոխանցմամբ, բացատրությունն այնքան էլ ռոմանտիկ չէր, որքան ակնկալվում էր։ Պարզվել է, որ Դոնալդ Թրամփը պաթոլոգիական վախ ունի աստիճաններից։ Հենց դրա համար էր Մեյը , Սպիտակ տնից դուրս գալիս, բռնել էր Թրամփին։

Ավելի վաղ Թրամփը հրապարակայնորեն խոստովանել էր, որ տառապում է հերմաֆոբիայով ( ինֆեկցիաներով վարակվելու վախ) ու մաքրության պաթոլոգիական պահանջ ունի։ Սպիտակ տնից անանուն աղբյուրի խոսքով Թրամփն ատում է բարձրությունը, սուր անկյունները՝ նույնիսկ ավելի, քան միկրոբները։ Մասնավորապես նա չի սիրում աստիճանավանդակներն ու նրա համար ամենասարսափելի մղձավանջն են կեղտոտ բազրիքները։