Բրիտանական ոստիկանությունում ծառայող շան քոթոթը համացանցի աստղ է դարձել այն բանից հետո, երբ նա «հանցագործի» էր ձերբակալել։

Տեսանյութում երեւում է, որ շնիկը հարձակվում է ոստիկանի վրա, որը «կասկածյալի» դեր էր կատարում, ատամներով բռնում է նրա ոտքերից եւ բաց չի թողնում, մինչեւ մյուս ոստիկանը նրան հետ չի քաշում։

Տեսանյութը հրապարակել էր Մանչեսթերի ոստիկանության տեսուչ Տարիկ Բուտը։

«Ես կարխում ե, որ ամեն բան կստացվի։ Ոստիկանական շունը մարզվում է»,– գրել էր նա։