Թուրքական Multi Contact ընկերություն է պատրաստ է բաղադրիչներ մատակարարել Հայաստանում արեւային էլեկտրակայանների համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Արթուն Իստեփան Սաբչյանը։

Ընկերությունը արտադրում է միակցիչներ էլեկտրական համակարգերի, այդ թվում՝ էլեկտրակայանների համար, որոնք արեւային վահանակը միացնում են փոխարկչին (հաստատուն հոսանքը փոփոխական դարձնող սարք)։

«մենք ներմուծում ենք Գերմանիայից եւ Շվեյցարիայից, եւ աշխատում ենք հարեւան երկրների, նաեւ՝ նախկին Խորհրդային հանրապետությունների հետ։ Մենք արդեն տեղադրել ենք ընդհանուր 130 գիգավատտ հզորության միակցիչներ էլեկտրակայանների համար։

Հայաստանում արդեն երկրորդ անգամ եմ։  Նախատեսում եմ ընդլայնել կապերս էներգետիկայով զբաղվող հայրենակիցների հետ», – հավելել է Սաբչյանը։